ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Լսումից մինչև գաղտնալսում

Լսումից մինչև գաղտնալսում
18.01.2013 | 00:59

Այս օրերին ՀԱԿ-ՀՀՇ նախկին ու ներկա բոլոր «այիբների» մասին ՀԱԿ ներկայացուցիչներն այլևս չեն զգուշանում բարձրաձայն խոսել: Նրանք այլևս չեն թաքցնում, որ Տեր-Պետրոսյանին, թե՛ նրա նախագահ եղած ժամանակ, թե՛ հիմա, ոչ բոլորն են հնարավորություն ունեցել իրենց կարծիքները, սեփական տեսակետները ներկայացնելու: Նախ` նա մոտ չի թողել իրենց, և երկրորդ, ոչ միշտ է պատրաստ եղել լսելու անկեղծ կարծիքներ։ Փոխարենը պատրաստակամորեն ականջ է դրել շողոքորթներին, անկեղծության դեֆիցիտով տառապող մարդկանց, ինչն էլ հանգեցրել է թե՛ այն, թե՛ այս օրերին Տեր-Պետրոսյանի մեկուսացմանը, գուրուացմանը: Սեփական կարծիքը նրան ասելու իրավունք են ունեցել լոկ ընտրյալ քչերը, որոնց մեծ մասը (Դավիթ Շահնազարյան, Խաչատուր Քոքոբելյան) այլևս նրա կողքին չէ, մնացել են Հովհաննես Իգիթյանը, Երջանիկ Աբգարյանը, Մասիս Այվազյանը:
Եվ իհարկե, Լևոն Զուրաբյանը, որին ամենաշատն է «լսել» Տեր-Պետրոսյանը թե ՛ առաջ, թե՛ հիմա:
Երկու դեպքում էլ արդյունքն ակնհայտ է:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3408

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ